ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Իտալական երաժշտությունը՝ Պիետրոդարկիի ներկայացմամբ

Իտալական երաժշտությունը՝  Պիետրոդարկիի ներկայացմամբ
26.01.2016 | 01:42

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին հայաստանյան հանդիսատեսը շատ է սիրում, նա միշտ պահանջված արտիստ է մեր ունկնդրի համար։ Հունվարի 27-ին Պիետրոդարկին ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երեկոյի ընթացքում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և կիթառահար Լուկա Լուչինիի կատարմամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կհնչեն Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից, ինչպես նաև երաժշտություն Էննիո Մորիկոնեի կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո» ստեղծագործությունը, արգենտինյան տանգոներ: Հունվարի 27-ի համերգը Պիետրոդարկիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համագործակցությունն է։
Ինքը՝ Պիետրոդարկին, նշում է, որ Իտալիայից հետո իր երկրորդ հայրենիքը Հայաստանն է։ Ըստ նրա՝ Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են, ու ամեն այցի ընթացքում ավելի ու ավելի է խտանում այդ հարազատության զգացողությունը։ Նա շատ նմանություններ է տեսնում իտալացիների և հայերի միջև։ Հատկապես հարավային Իտալիայում մարդիկ այնպիսին են, ինչպես Հայաստանում։
Խոսելով երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Պիետրոդարկին նշում է, որ աշխատանքի լավ փորձ ունի այս կոլեկտիվի հետ։ «Ես երբեք չեմ համարում նրանց երիտասարդական նվագախումբ, թեև անունն այդպիսին է։ Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հասուն, ֆանտաստիկ երաժիշտներ։ Նրանք մի մեծ ընտանիք են, ընկալում են երաժշտությունը շատ խորությամբ և պրոֆեսիոնալ կերպով աշխատում մենակատարի հետ»,- ասում է բանդոնեոնահարը։
Խոսելով երևանյան համերգի ծրագրի մասին՝ Պիետրոդարկին նշում է, որ այս անգամ ներկայացնելու է նոր ծրագիր, նոր ստեղծագործություններ՝ իտալական երաժշտությունը, որոնք դեռ Հայաստանում չի կատարել։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ